Tuesday, October 17, 2017

ՊԱՐԳԵՎԱՏՐՈՒՄՆԵՐ
 ՈՒՍՈՒՑՉԻ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ

Ուսուցչի օրվա առթիվ և կրթության և դաստիարակության գործում ներդրած նշանակալի ավանդի համար ՀՀ Լոռու մարզի Վանաձորի Ա. Պուշկինի անվան 4 հիմնական դպրոցի դասվար Վալյա Վազգենի Մանուկյանն արժանացել է ՀՀ վարչապետի շնորհակալագրի և Լոռու մարզպետի շնորհավորագրի, իսկ կենսաբանության ուսուցչուհի Արմինե Վոլոդյայի Մելիքյանը՝ Վանաձորի քաղաքապետի շնորհավորագրի:
Սիրով շնորհավորում ենք մեր սիրելի ուսուցիչներին և մաղթում նորանոր ձեռքբերումներ: Թող Ձեր անձնվեր աշխատանքն ու նվիրումը մշտապես լինեն գնահատված:

Վալյա Մանուկյան



Արմինե Մելիքյան




Wednesday, October 4, 2017

ՇՆՈՐՀԱՎՈ՛Ր ՏՈՆԴ, ՍԻՐԵԼԻ՛ ՈՒՍՈՒՑԻՉ

Յուրաքանչյուր գրագետ մարդ պարտական է ուսուցչին։ Հզոր է այն ազգը, որ ունի լավագույն ուսուցչություն։ Ծնողները երեխային տալիս են մարմին, իսկ ուսուցիչը՝ հոգի, բարի կամք և բարձրագույն իդեալներ:


Մանկավարժի մասնագիտությունն անհամեմատելի է աշխարհի որևէ այլ մասնագիտության հետ, քանզի մասնագիտական գիտելիքներից և հմտություններից բացի այն պահանջում է հոգևոր և բարոյական առանձնահատուկ հատկանիշներ: Սեր աշխատանքի և երեխաների հանդեպ. սա է այս չափազանց բարդ, բայց վեհ մասնագիտության հիմքը:
Սիրելի՛ ուսուցիչներ, կրթական ոլորտի աշխատակիցներ, ընդունեք իմ ամենաջերմ շնորհավորանքները Ձեր մասնագիտական տոնի առթիվ: Գիտակցում և գնահատում եմ այն մեծ գործը, որը Դուք տարիներ շարունակ կատարում եք անուրանալի նվիրումով և խորին պատասխանատվությամբ: Դուք միաժամանակ կարողանում եք և´ պահպանել մեր ազգային կրթության ավանդույթները, և´ քայլել ժամանակի հետ համընթաց՝ Ձեր աշխատանքի մեջ ներառելով նորարարական տարրեր:  
Հենց Դուք եք սովորեցնում մեր ապագա սերունդներին տարբերել բարին ու չարը, լինել ազնիվ և պատասխանատու, հարգել մեծերին և սիրել հայրենիքը: Հենց Ձեր աշխատանքի շնորհիվ է, որ մենք վաղն ունենալու ենք հոգեպես հարուստ և բարոյական բարձր հատկանիշներով օժտված սերունդ:
Մաղթում եմ Ձեզ առողջություն, անսպառ եռանդ և սեր՝ Ձեր աշխատանքն այսուհետ ևս նույն նվիրումով և պատասխանատվությամբ կատարելու համար:

Վանաձորի Ա. Պուշկինի անվան 4 հիմնական դպրոցի տնօրեն`


 Համլետ Խումարյան



Thursday, September 21, 2017

ՇՆՈՐՀԱՎՈՐ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆԴ ՏՈՆԸ, ԻՄ ՀԱՅԱՍՏԱ՜Ն
2017 թ. սեպտեմբերի 20-ը մի յուրօրինակ խանդավառությամբ լցրեց ՀՀ Լոռու մարզի Վանաձորի Ա. Պուշկինի անվան № 4 հիմնական դպրոցի բակը: Օրվա խորհուրդը Անկախության տոնն էր: Տոնի նախօրեն առավել բովանդակալից դարձրին դպրոցի ամենակրտսեր սաները` I և II դասարանցիները: Տարրական մասնախմբի նախագահ Վ. Խումարյանի և դասվարների նախաձեռնությամբ անցկացվեց անկախության 26-րդ տարեդարձին նվիրված կավճանկարչության մրցույթ, որը կրում էր «Անկախության գույները» խորագիրը: Մրցույթի ընթացքում գնահատվեցին աշակերտների ստեղծագործական ունակությունները, երևակայելու կարողությունը, գեղեցիկ և պատկերավոր աշխատանքը, ինչպես նաև համախմբվածությունը: Թեմային համահունչ երաժշտությունն էլ ավելի էր ոգեշնչում փոքրիկներին:
Տոնական օրն ամբողջացրեց միասնության շուրջպարը, որին ակտիվորեն մասնակցեցին նաև ուսուցիչներն ու ծնողները:
Շնորհավոր անկախությանդ տոնը, իմ Հայաստա՜ն


  
  




 

  




 



  




 





 

Saturday, September 2, 2017

ՇՆՈՐՀԱՎՈՐ ՆՈՐ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐԻ

2017 թ-ի սեպտեմբերի 1-ին կրկին մարդաշատ էր ՀՀ Լոռու մարզի Վանաձորի Ա. Պուշկինի անվան 4 հիմնական դպրոցի բակը: Ահա և մեկնարկեց 2017-2018 ուսումնական տարին, որին սրտատրոփ էին սպասել թե´ կրթօջախ առաջին անգամ ոտք դնող 143 աշակերտները, թե´ նրանց ծնողները: 

«Շնորհավորում եմ ձեզ նոր` 2017-2018 ուսումնական տարվա մեկնարկի և Գիտելիքի օրվա կապակցությամբ:
            Մեր դպրոցի ողջ անձնակազմը սիրով և անհամբերությամբ է սպասել այսօրվան, պատրաստվել մեծ պատասխանատվությամբ:
         Անցած ուսումնական տարին դպրոցն ամփոփեց լավ արդյունքներով: Հաջողությամբ իրականացվեցին ուսումնադաստիարակչական աշխատանքների ուղղությամբ պլանավորած բոլոր աշխատանքները, միջոցառումները: Չի եղել որևէ նորարարական նախաձեռնություն կրթական ծրագրերի բնագավառում, որին դպրոցը չարձագանքի առաջինը և չիրագործի բարձր որակական ցուցանիշներով:
            Դրան նպաստում է և՛ մեր մանկավարժների մասնագիտական բարձր մակարդակը, և՛ աշխատանքի ճիշտ բաշխումը տնօրինության կողմից, և՛ ուսումնական գործընթացի համաչափ, ներդաշնակ կազմակերպումը, և՛ մեր սաների կրթադաստիարակչական որակների ճիշտ ձևավորումը: Այս ամենը լավ արդյունք է տալիս, եթե միահյուսված և փոխհամաձայնեցված են աշխատում կրթօջախի բոլոր օղակները` դպրոց-ծնող-աշակերտ: Մեզ հաջողվել է ստեղծել ներդաշնակ հավասարակշռություն: Համոզված եմ՝ կհաջողվի և այս տարի:
            Սիրելի՛ աշակերտներ, մենք պատրաստ ենք ձեզ առաջնորդելու դեպի գիտության և համամարդկային արժեքների նոր բարձունքներ:
            Շնորհավոր նոր ուսումնական տարի»:

Վանաձորի  4 հիմնական դպրոցի տնօրեն՝
Համլետ Խումարյան